Ինչ ենք անում մենք

ՄԲԵ-ի առաքելությունն է խնայել իր հաճախորդների ժամանակը, որը  նրանք կարող են հատկացնել իրենց անձնական և գործնական կյանքին։

  • Մեր հաճախորդները բարելավում են իրենց արտադրողականությունը՝ շնորհիվ ՄԲԵ ընկերության կողմից նրանց փոխարեն իրականացվող հավելյալ աշխատանքների՝ կապված բիզնեսի զարգացման հետ։
  • ՄԲԵ սպասարկման կենտրոնների առկայությունը տեղական շուկայում հասանելի է ինչպես մասնագետներին, այնպես էլ սպառողներին։ ՄԲԵ ընկերության նման ներկայացվածությունը համագործակցության հնարավորություն է ստեղծում մեծ ու փոքր բիզնեսների համար։
  • MBE- ի սպասարկման կենտրոնները պատկանում են ֆրանչայզացված ձեռնարկատերերի ու ղեկավարվում նրանց կողմից և ունեն սպասարկող փորձառու թիմ։

ՄԲԵ հաճախորդները

Բիզնես հաճախորդներ

MBE ձեռնարկատերերը գործում են բիզնես ծառայությունների մատուցման սեկտորում՝ փոքր և միջին ձեռնարկություններին առաջարկելով հավելյալ ծառայությունն, որոնք նրանց հնարավորություն են տալիս բարելավելու իրենց բիզնեսի արդյունավետությունը։

Մասնավոր հաճախորդներ

MBE սպասարկման կենտրոններն առաջարկում են ծառայություններ մասնագետներին և մասնավոր հաճախորդներին, ովքեր գնահատում են մեր անհատականացված ծառայությունը, փորձը եւ ֆիզիկական ներկայությունը:

67_z_grafica-stampa

ՄԲԵ-ն աշխարհում

37

տարի
ոլորտում

30

առաջարկվող ծառայություն

33

երկրում
գրասենյակներ

2278

մասնաճյուղ աշխարհում

Մեր ծառայությունները

Էքսպրես փոստային առաքում

Մեր ծառայությունից օգտվելու դեպքում.

  • Կխնայեք ձեր գումարը, քանզի ՄԲԵ-ն կգտնի ձեր առաքման համար ամենահարմար տարբերակը՝ շնորհիվ ՄԲԵ ընկերության՝ գրեթե 2300 գրասենյակների ու միջազգային այլ սուրհանդակային ընկերությունների հետ համագործակցության:
  • Կունենաք անձնական մենեջեր, որը կխնայի ձեր ժամանակը և ձեզ կառաջարկի մատչելի և որակյալ տարբերակ ձեր առաքանու համար:
  • Ձեր առաքանին կունենա ապահով փաթեթավորում, որը զերծ կպահի անհարկի խնդիրներից:
  • Մենք կապահովենք ամենակարճ ժամկետները ձեր փաթեթների և բեռների հանձնման համար:
Տպագրություն և դիզայն

Շնորհիվ մեր բարձրակարգ մասնագետների և մեր գործընկերների՝ մենք առաջարկում ենք՝

Պատճենում և սկան
Գունավոր տպագրություն
Լամինացիա
Այցեքարտերի պատրաստում
Կազմարարական աշխատանք
Դիզայն
Այլ ծառայություններ

Եվ ամենակարևորը…
Մենք կառաքենք ձեր պատվերը ձեր նախընտրած հասցեով

Փոստարկղերի տրամադրում

Փոստարկղը /աբոնենտային արկղը/ հատուկ նշանակության արկղ է իր առանձին ծածկագրով, որտեղ կարող եք ստանալ ձեզ ուղարկված նամակները և/կամ ծանրոցները, ինչպես նաև պահել վերջիններս տվյալ աբոնենտային արկղում:

ՄԲԵ ընկերության կողմից տրամադրվող փոստարկղում ձեր փաստաթղթերը պահելուց բացի, ընկերությունն առաջարկում է նաև դրանց պատճենում, սկանավորում և ուղարկում ձեր ուզած հասցեով: Մենք կարող ենք նաև ձեր փոխարեն նամակ ուղարկել, հարկավոր է միայն նշել հասցեն և տեքստը:

Mail Boxes Etc, Mailbox services
Թարգմանչական ծառայություններ

Մենք առաջարկում ենք թարգմանություններ ցանկացած լեզվից (նաև նոտարական հաստատումով), որն իրականացնում են լիցենզավորված բարձրակարգ մասնագետներ:

Մեզ հետ աշխատող մասնագետների աշխատանքներն ընդունելի են ինչպես մեր երկրում, այնպես էլ արտասահմանում: Իրենց թարգմանչական պատվերները մեզ են վստահում նաև ՄԲԵ ընկերության արտասահմանյան մի շարք մասնաճյուղեր (ինչպես, օրինակ, Ռուսաստանի և Շվեյցարիայի գրասենյակները):

Picture1
Փաթեթավորում

Շնորհիվ մեր փաթեթավորման՝ կարող եք հանգիստ լինել, որ Ձեր ապրանքը անխափան տեղ կհասնի անկախ նրանից, թե առաքում ենք մենք, թե Դուք:

Գրենական պիտույքների վաճառք

Մեզ մոտ կարող եք գտնել ձեր բիզնեսի համար անհրաժեշտ ցանկացած գրենական պիտույք:

Մեր մասին

Mail Boxes Etc.-ն /MBE/ բիզնեսի սպասարկման կենտրոնների գլոբալ ցանց է։ Հիմնադրվել է 1980թ․ ԱՄՆ-ում և դարձել առաքման, փոստային ծառայության և բիզնեսի սպասարկման խոշորագույն իրավատերը /Franchisor/ աշխարհում։

  • MBE-ն միակ էքսպերտ-վերլուծաբանն է էքսպրես առաքումների ծառայության ոլորտում։ MBE-ն երկարաժամկետ պայմանագրեր ունի այնպիսի առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են UPS, FedEx, DPD, TNT, DHL, Pony Express և այլն: Նման համագործակցությունը թույլ է տալիս մեզ ընտրել մեր հաճախորդների առաքանու համար ամենահարմար և ամենաձեռնտու տարբերակները:
  • Աշխարհի ավելի քան 32 երկրներում գործում են MBE ընկերության 2276 ֆրանշիզաները, որոնք ապահովում են շուրջ 700մլն € տարեկան եկամուտ։

Կապ

  Տիգրան Մեծի 31ա, շինություն 28

  012 205 205

  099 348 000

  info@mbe.am